Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա Մոսկվայում

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա Մոսկվայում
06.04.2019 | 23:14

Ադրբեջանի ԱԳՆ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է առաջիկայում, Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ հանդիպման մասին։ «Կարծում եմ՝ առաջիկայում կհայտարարվի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին։ Կարծում եմ, որ Սերգեյ Լավրովը նույնպես կմասնակցի այդ հանդիպմանը»` հայտարարել է Մամեդյարովը ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ